Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 21:10
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման պատճառները, երեւույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները:
Քննարկմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, նախագծող և շինա! րարական կազմակերպությունների, նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը ներկայացրել է փլվածքի հատվածում վերջին տասը օրում իրականացրած երկրաբանական ուսումնասիրության արդյունքները: Ըստ փորձագիտական եզրակացության` 1947, 1975 թվականների օդալուսանկարների եւ 2006 թվականի տիեզերական լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչեւ 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման որեւէ նշաններ տեղի չեն ունեցել: Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում:






Facebook
Tweet This
Email This Post
