Ստեփանակերտում կկայանա առաջին տնտեսական ֆորումը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 8, 2009 18:53
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո Ստեփանակերտում առաջին անգամ հունիսի 19-21ը կկայանա «BRIDGE ARTSAKH» տնտեսական ֆորումը` «Պետություն եւ բիզնես` երկխոսությունից դեպի համագործակցություն» թեմայով:
Ինչպես տեղեկացնում է ֆորումի պաշտոնական գործընկեր Արցախի Ներդրումային դիմնադրամը, ֆորումի գլխավոր նպատակը Հայաստանի եւ արտերկրի գործնական եւ քաղաքական շրջանակների եւ ԼՂՀ սոցիալ-տնտեսական պոտենցիալի հետ ծանոթանալն է:
Այդ օրերին ֆորումի շրջանակներում ԼՂՀ կայցելի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործարարներ, նախարարներ, գործադիր մարմիններ Հայաստանից եւ արտերկրից:
Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միությունը և «ՄԱՍՏԵՐ» Միջազգային Ինտեգրման Աջակցության Կենտրոնը:






Facebook
Tweet This
Email This Post
