Համակարգի կարողությունների գնահատում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 18, 2011 18:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում  ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և միջազգային փորձագիտական  խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է “ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի կարողությունների գնահատում” ծրագրի ընթացքը, որն իրականցվում է կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNESCO) համագործակցությամբ: Կարևորելով մեկ տարի առաջ մեկնարկած համատեղ ծրագիրը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է. “Կրթության ոլորտի կարողությունների և հմտությունների զարգացումն առաջնահերթ խնդիր է: Գլխավոր նպատակը կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացումն է”: Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել փորձագիտական խմբին՝ հետազոտական աշխատանքի համար և շեշտել, որ ՄԱԿ-ը եղել և մնում է Հայաստանի կրթական բարեփոխումների հիմնական գործընկերներից մեկը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ներկայացնելով “ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի կարողությունների գնահատում”  ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը, նշել է, որ արդեն ավարտվել է առկա վիճակի հետազոտությունն ու վերլուծությունը: Այժմ միջազգային փորձագետները ԿԳՆ աշխատակազմի հետ համատեղ աշխատում են առաջարկությունների ու դրանից բխող գործողությունների պլանի մշակման ուղղությամբ: Վերջնական մշակումից հետո ծրագիրը կհրապարակվի: Դաֆինա Գերչևան շեշտել է, որ ՄԱԿ-ը կարևորում է կրթության դերը հանրային կյանքում և պատրաստակամություն արտահայտել շարունակել համագործակցությունը  ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

Դիտվել է 987 անգամ:
Print Friendly

Leave a Reply