Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սպառազինությունների վերահսկման, հավաստագրման և համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 18, 2011 18:48

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը դիտարկել` որպես Եվրոպայում անվտանգության և կայունության հիմնասյուներից մեկը և հավատարիմ է պայմանագրի նպատակներին ու ոգուն: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը կշարունակի լիարժեք կերպով իրականացնել պայմանագրով ստանձնած պարտավորությունները` կարևորելով Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ոլորտում հիշյալ փաստաթղթով սահմանված պարտավորությունների կատարումը, որի խախտումն արդեն իսկ  լուրջ վտանգ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար:

 

 

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply