Ամերիկացիները քաղաքապետ են ընտրել կատվին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 18:30
Վիսկոնսին նահանգի Շարոն քաղաքի բնակիչներն իրենց քաղաքապետ են ընտրել Ֆրեդի անունով կատվին:
Ամեն օր քաղաքապետն իր օրը սկսում է պինդ ընթրիքով, ինչից հետո նա հանդիպում է իր այցելուների հետ ու հսկում քաղաքը: Կեսօրից հետո նրա մոտ կրկին քուն է:
Այս պատմությունը սկսվել է նրանից, որ քաղաքապետարանի աշխատակցուհին կերակրել է փոքրիկ փիսիկին, որը շարունակ քաղաքապետարանի շուրջն է պտտվել: Փիսոն ամեն օր սկսել է կնոջը սպասել շենքի մուտքի մոտ: Քաղաքի բնակիչները սիրեցին կատվին ու նրան քաղաքի թալիսմանը դարձրին: Հետո ամեն ինչ ավելի լրջացավ: Քաղաքի թալիսմանը դառնալուց հետո Ֆրեդիին նոր պաշտոն էր սպասում:
Շարոն քաղաքը բավականին տարօրինակ է: Մեկուկես հազարանոց բնակչություն ունեցող քաղաքն իր սեփական նախագահն ունի: Իհարկե , որքան էլ տարօրինակ է, նա մարդ է: Սակայն կարմրամազ Ֆրեդին մրցակցությունից դուրս է : Քաղաքապետին փողոցում տեսնելը մեծ պատիվ է: Նույնիսկ մեքենաներն են կանգնում, երբ քաղաքապետն է անցնում: Ոչ մեկը չի բողոքում պաշտոնական դիրքի չարաշահումից:






Facebook
Tweet This
Email This Post
