L’Oreal կայսրության ժառանգորդուհին անաշխատունակ է ճանաչվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 16:56
Եվրոպայի ամենահարուստ բնակչուհին` L’Oreal կոսմետիկական կայսրության 88-ամյա ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրը անաշխատունակ է ճանաչվել:
Նրա խնամակալությունը ստանձնել են ընտանիքի անդամները: Բժիշկները ախտորոշել են «խառը տիպի տկարամտություն ու կայուն ծանր տեսակի Ալցհեյմերի հիվանդություն»:
Ժառանգորդուհին տարածության մեջ կողմնորոշման , լսածի ընկալման խնդիր ունի և աֆազիայի (խոսքի խանգարում) թեթև տեսակով է տառապում:
Ինչպես հայտնել է նրան բուժող բժիշկը, կինը չի կարողացել պատասխանել սովորական թեսթերի մի շարք հարցերի, ընդ որում, հոգեբանի կարծիքով, նրա մոտ անոզոգազիա է, այսինքն` նա նույնիսկ չգիտի, որ հիվանդ է: Սա նկատի ունենալով` Բետանկուրի կարողությունը, որը գնահատվում է 20 մլրդ դոլար, կտնօրինի նրա ավագ թոռը` Ժան Վիկտոր Մեյերսը: Իսկ նրա ունեցվածքն ու ակտիվները կղեկավարի դուստրը` Ֆրանսուազա Բետանկուր Մեյերսն ու երկու թոռները:
Սակայն մինչ դատական նիստը, Լիլիան Բետանկուրը հարցազրույց է տվել. նա հայտարարել է, որ կհեռանա Փարիզից, եթե դատարանը որոշի խնամակալությունը հանձնել դստերը:






Facebook
Tweet This
Email This Post
