Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի դեսպանները ողջունել են Օլիմպիական զինադադարի մասին ՄԱԿ-ի բանաձեւը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 18, 2011 16:11

Հարավային Կովկասի երեք երկրներում Մեծ Բրիտանիայի դեսպանները ողջունել են ՄԱԿ-ի կողմից ընդունված Օլիմպիական զինադադարի մասին «Խաղաղ եւ ավելի երջանիկ աշխարհի կառուցումը սպորտի եւ օլիմպիական իդեալների միջոցով» բանաձեւը:

Բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա է ներկայացրել Միացյալ Թագավորությունը, որը 2012-ին Լոնդոնում հյուրընկալելու է Օլիմպիական խաղերը: Բանաձեւը միաձայն ընդունվել է 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում:

Պատմության մեջ առաջին անգամ բանաձեւի համահեղինակներ են հանդիսացել ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրները, ներառյալ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը:

Բաքվում եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպաններ Փիթեր Բեյթմենն ու Չարլզ Լոնսդեյլը եւ Թբիլիսիում դեսպանի պաշտոնակատար Դուգ Մըքմիլանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է.

«Մենք ողջունում ենք այս բանաձեւը եւ դրա միաձայն ընդունման փաստը: Միացյալ Թագավորությունը տարիներ շարունակ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղաշինությանը  եւ հակամարտությունների լուծմանը: Հուսով ենք, որ բանաձեւի հիմքում ընկած իդեալները կարող են վերածվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված կոնկրետ քայլերի»:

 

Mediamax.am

 

 

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply