Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը կմասնակցի ԵԽ Կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 14:34
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 17-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:
Այցի շրջանակում Տարոն Մարգարյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է ԵԽ Կոնգրեսի Լիագումար նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Երևանի գործընկեր քաղաքների քաղաքապետերի և ԵԽ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների անդամների հետ։
Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում քաղաքական մեծամասնության խմբի բյուրոյի, ինչպես նաև Ինստիտուցիոնալ հանձնաժողովի և Տեղական իշխանությունների պալատի անդամ է։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
