Վարդան Մինասյանը գտնում է, որ Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 14:23
Այսօր ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նիստերի դահլիճում լրագրողներին հանդիպեց Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նա նշեց, թիմում սերնդափոխություն էր էր սկսվել, այն հիմնականում երիտասարդներով է ձևավորվել և նրանց հետ են վետերաններից Ռոման Բերեզովսկին և Սարգիս Հովսեփյանը: Մարզչի կարծիքով թիմը մեծ ներուժ ունի և աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կարող է պայքարել եզրափակչի ուղեգրի համար: Նա կարևորեց, որ թիմն այժմ նոր ձեռագիր ունի և ոչ մի հակառակոևրդ սարսափելի չէ, թեև մրցակիցները լուրջ են` Դանիայի և Իտալիայի հավաքականները մտել են «Եվրո 2012»–ի եզրափակիչ փուլ, իսկ Չեխիան լավ շանսեր ունի: Ինչ վերաբերում է հաջորդ ընտրական փուլի խաղացանկի նախընտրելի տարբերակին, ապա մարզիչը երկու տարբերակ է ներկայացրել: Մասնավորապես, հաշվի է առնվել, թե որ հավաքականի երկրում ազգային առաջնությունը երբ է սկսվում: Ըստ Մինասյանի, ցանկալի Դանիայի հավաքականի հետ խաղալ մարտին: Իսկ եթե առաջին խաղը Երևանում անցկացվի, ապա նպատակահարմար է մրցել Չեխիայի կա Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Հայսատանի հավաքականը մինչև ընտրական մրցաշարի սկիզբն ընկերական 4 խաղ է անցկացնելու: Դրանցից մեկը կլինի փետրվարին, երկուսը կկայանան մայիսին, իսկ վերջինը կանցկացվի օգոստոսին:






Facebook
Tweet This
Email This Post
