Մյասնիկյան պողոտայում երկու ավտոպատահար է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 14:12

Հոկտեմբերի 17-ին, ժամը 04.00-ին, «ԳԱԶ-3102» մակնիշի մի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար պատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 05.30-ին, Մյասնիկյան պողոտայում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ ավտոմեքենայի, որի վարորդը թողնելով դեպքի վայրը` մեքենայով հեռացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ երկու դեպքի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 826 անգամ: