Թուրքիայում հիվանդանոցում բռնաբարել են անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 12:35
Թուրքիայի Զոնգուլդաք քաղաքի հիվանդանոցներից մեկում աշխատող 2 հիվանդապահները բռնաբարել են անգիտակից վիճակում գտնվող կին հիվանդներին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Զոնգուլդակի այդ հիվանդանոցում հայտնված 63-ամյա Հ. Ք.-ի պատմածը իրար է խառնել Զոնգուլդակը։ Կինը պնդել է, որ երբ իրեն ստամոքսի վիրահատությունից հետո տեղափոխել են ծանր հիվանդների համար նախատեսված բաժանմունք, 2 հիվանդապահ իր հանդեպ սեռական ոստնձգություն են իրականացրել, իսկ հարեւանությամբ պառկած կնոջը՝ բռնաբարել։
Ըստ կնոջ պատմածի՝ գիշերը ժամը 2։00-ի կողմերը հիվանդապահները իրար հետ խոսել են՝ նշելով, որ տեսախցիկները չեն նկարահանում եւ իրենց ոչ ոք չի տեսնի։ Կինը պնդել է, թե հիվանդապահներից մեկը մոտեցել է իրեն, շոշափել իր մարմինը, որից հետո ասել, թե սա նիհար է եւ անցել մյուս հիվանդներին։
«Ես վախից աչքերս չէի բացում։ Ինձնից բացի բոլոր հիվանդները գտնվում էին անգիտակից վիճակում։ Նրանք մոտեցան մոտ 40-ամյա մի կնոջ եւ բռնաբարեցին։ Նրանցից մեկը բռնաբարում էր, իսկ մյուսը ստուգում, թե արդյո՞ք բոլոր հիվանդները անգիտակից են»,-պատմել է 63-ամյա կինը։
Կնոջ բողոքի հիման վրա հետաքննություն է սկսվել։ Կինը ճանաչել է իրեն 2 հիվանդապահների նկարները։ Հիշյալ հիվանդապահների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել, սակայն պարզվել է, որ երկուսն էլ անհետացել են՝ անջատելով նույնիսկ բջջայինները։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
