Սպիտակ ծովում Ռոբինզոնին են գտել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 12:27
Նույնիսկ մեր ժամանակներում կարելի է հանդիպել ամենաիսկական Ռոբինզոնին: Հենց այդպես էլ անվանում են Սպիտակ ծովում գտնված մարդուն:
Նրան լրիվ պատահաբար են գտել` Սոլովեցկյան վանքից կորած երկու մարդկանց որոնումների ժամանակ: Ռոբինզոնը ջրիմուռ հավաքող 25-ամյա Սերգեյ Գանյուշևն է Սոլովկիից. «Ես առագաստանավով ուղևորվեցի ջրիմուռների հետևից: Հոկտեմբերի 1-ին նավը խորտակվեց, իսկ ես կարողացա լողալով մոտակա ափ հասնել, որը, ինչպես պարզվեց, կղզի է 50-ը 100 մետրի վրա: Ստիպված որջ փորեցի, որտեղ հնարավոր էր քամիներից պաշտպանվել, ու սնվում էի ափ դուրս գցած ծովախոտով, խմում անձրևաջուր»,-պատմել է փրկվածը:
Վերջին 3 օրերին ես գրեթե չեմ հեռացել իմ ապաստարանից ու արդեն կորցրել էի փրկվելու հույսը: Միայն ուղղաթիռի աղմուկը ստիպեց ինձ վերջին ուժերս հավաքել ու դուրս սողալ որջի»: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: Նա թուլացել է ու ցրտահարության նշաններ են նկատվում: Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ոչ մեկը նրան չի փնտրել ու չի հայտարարել ուր հարկն է:
Իսկ փնտրվող անձանց դեռ չեն գտել: Վանականն ու վանքի աշխատակիցը դուրս են եկել Մեծ Սոլովեցկի կղզու նավահանգիստ, շուտով նրանց հետ կապն ընդհատվել է: Վանահայրն այդ մասին հայտնել է փրկարարական կազմակերպություն ու սկսվել են որոնողական աշխատանքները:






Facebook
Tweet This
Email This Post
