Մայրաքաղաք մուտքգործող ճանապարհների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2011 12:18

“Հեղեղատարների հետ կապված նորոգման աշխատանքները ժամանակին պետք է ավարտել, որպեսզի անձրևների շրջանում խնդիրների առաջ չկանգնենք”,-նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին` քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին  հանձնարարել է արագացնել աղի ու ավազի կուտակման, ինչպես նաև համապատասխան մեքենամեխանիզմների վերազինման հետ կապված աշխատանքները:

Կոմունալ տնտեսության վարչության պետը ներկայացրել է Երեւանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում իրականացված ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն կատարվել է 13.903գծմ ջրթափ խողովակների նորոգում, ջերմամեկուսացվել է 2200գծմ խողովակ, ապակեպատվել 9136 քմ տարածք, 480 մուտքերում տեղադրվել են նոր դռներ:

Աղբահանության պայմանագրերի կնքնման եւ հավաքագրման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ օգոստոսի համեմատությամբ հավաքագրման աճը սեպտեմբերին  կազմել է 8.7 տոկոս:

Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող ընկերությունների կողմից սահմանված ժամկետում աշխատանքներն իրականացնելու, անվտանգության կանոնների եւ պայմանագրային մյուս պարտավորությունների կատարման վերահսկման նպատակով:

“  Յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր փոքր կենտրոնըª  հրապարակով, ժամանցային և մշակութային կենտրոններով  և սպասարկման այլ կետերով:  Այդպիսով մենք թե կընդալայնենք Կենտրոն հասկացությունը, և թե կնպաստենք  մայրաքաղաքում նորգրավիչ վայրի ձևավորմանը” -նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Ծրագիրը 2012թ. իրագործելու նպատակով քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել ֆինանսականգնահատական ª  միաժամանակ  ակտիվացնելով աշխատանքը ներդրումային հոսքերի ներգրավման ուղղությամբ:

Ներդրումային խոշոր ծրագրերում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների ներգրավվածության հետ կապված առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ 3 համաբուժարաններ արդեն համագործակցության առաջարկներ ունեն: “Մենք պետք է համոզվենք, որ ներդրումային ծրագրերի շնորհիվ առողջապահության ոլորտը կբարձրացնի առողջապահական հիմնարկների որակական չափանիշները եւ  մասնավորի ու պետականի համագործակցությունը ցանկալի զարգացում կունենա: Դրա համար շատ կարևոր է, որ նախ եւ առաջ բոլոր բուժհիմնարկներն ունենան իրենց զարգացման եւ ներդրումային ծրագրերն ու առաջարկները”,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ներկայացվել է նաեւ տրանսպորտային միջոցներով Երեւան մուտքգործող զբոսաշրջիկների համար մայրաքաղաքի փողոցները եւ տեսարժան վայրերն ավելի հասանելի դարձնելու նպատակով համապատասխան վայրերում ցուցիչ վահանակներ տեղադրելու ընթացքի հետ կապված աշխատանքները:

Կամուրջների և փողոցների թեք լանջավոր հատվածների կանաչապատման և հենապատերի կառուցման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ համապատասխան աշխատանքներ են ընթանում մի շարք հատվածներում:

Մայրաքաղաք մուտքգործող ճանապարհների և դրանց հարակից տարածքների բարեկարգման, կանաչապատման և ձեւավորման աշխատանքների ընթացքի հետ կապված բնապահպանության վարչության կողմից զեկուցվել է, որ Երևան – Արգավանդ ուղետարին  հարակից տարածքի 3,2 հեկտարը բարեկարգված է, անցկացված է ոռոգման ցանց եւ այժմ կատարվում է սիզամարգի ցանք: Երևան-Սեւան մայրուղում ևս ավարտվել են բարեկարգման եւ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները, կատարվել է կանաչապատում`մշտադալար տնկիներով £ Երևան-Աշտարակ մայրուղու հատվածում  փոխվել են մայթերի եզրաքարերը, ընթացքի մեջ են հողային աշխատանքները, անցկացվում է լուսավորության համակարգ: Քաղաքապետը հանձնարարել է մինչև հոկտեմբերի վերջ ավարտել նշված ուղղությամբ իրականացվող աշխատանքները£

Մայրաքաղաքում շարունակվող ասֆալտապատման աշխատանքների հետ կապված` Կարեն Կարապետյանը հանձնարարել է կատարել  գույքագրում, ճշգրտել աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների ու աշխատանքների կատարման ժամկետները:

Սպորտի բաժնի պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ներկայում մշակվում է առողջ ապրելակերպի քարոզչությանն ու մասսայականացմանն ուղղված հայեցակարգ£ Քաղաքապետը հանձնարարել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել վարչական շրջաններին և տեղերում հնարավորին շատ կազմակերպել մասսայական մարզական միջոցառումներ£

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply