8մ խորությամբ փոսից, դուրս են բերել Ալավերդի քաղաքի բնակչին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 18, 2011 12:08

Հոկտեմբերի 17-ին`ժամը 19.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի թիվ 8 շենքի հարևանությամբ գտնվող փոսի մեջ մարդ է ընկել, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մոտ 8մ խորությամբ փոսից, դուրս են բերել Ալավերդի քաղաքի բնակիչ,1966 թվականին ծնված Լևոն Թամրազյանին և տեղափոխել Ալավերդի քաղաքի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը լավ է և կյանքին վտանգ չի սպառնում:

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply