Երկրաշարժի հետևանքով, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցի 2-րդ հարկի առաստաղի պանելներին նկատվել են ճաքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2011 12:05

Հոկտեմբերի 17-ին`ժամը 11.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 14-ին  Հայաստանի  Հանրապետության տարածքում` Գառնի գյուղից 10 կմ դեպի արևմուտք, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի դպրոցի  2-րդ հարկի առաստաղի պանելներին նկատվել են ճաքեր:

Պարզվել է, որ դպրոցի 5 դասասենյակ­նե­րում տեղ-տեղ թափվել են առաստաղի ծեփամածիկները, թեթևակի խախտվել են պանելների կարերը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարան:

 

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply