Երկրագնդի բնակչությունն այս ամիս արդեն կհատի 7 մլրդ-ի սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2011 11:54

ՄԱԿ-ի տվյալներով Երկրագնդի բնակչությունը հոկտեմբերի 31-ի դրությամբ կհասնի 7 մլրդ-ի , իսկ դարավերջին` նույնիսկ կկրկնապատկվի: Ավելի ճշգրիտ, 7 մլրդ-երորդ երեխան Հելոուինի տոնին կծնվի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ բնակչության աճի տեմպերն ավելի արագ  են, քան աշխարհի որևէ  այլ վայրում:

Ժողովրդագիրները ցնցված են Երկրագնդի բնակչության քանակով: 1999-ին այդ թիվը հասնում էր 6 մլրդ-ի: 2050-ին, նրանց գնահատմամբ, բնակչության թիվը կավելանա ևս 2,3 մլրդ-ով, գրեթե այնքան, որքան 1950-ին էր մեր ողջ մոլորակի վրա:

ՄԱԿ-ի տվյալներով, 2100-ին Երկրագնդի վրա 15,8 մլրդ մարդ կլինի: Այս թվական տվյալները խիստ մտահոգություն են առաջացրել: Հիմա պետք է մտածել, թե ինչպես պետք է  օգտագործվեն  Երկրագնդի առանց այն էլ սահմանափակ  պաշարները, հակառակ պարագայում` բնակչության թվի սրընթաց աճը (հատկապես ասիական  ու աֆրիկյան երկրներում) կարող են ճգնաժամային դառնալ ինչպես մոլորակի, այնպես էլ ողջ մարդկության համար: Ամենախիտ բնակեցված երկիրը Չինաստանն է ու Հնդկաստանը, համապատասխանաբար` 1,3 և 1,2 մլրդ մարդ: Իսկ ծնելիությունն այդ երկրներում շարունակում է աճել:


 

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply