Հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 12:01
Հոկտեմբերի 17-ին`ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 2/1 շենքի 29-րդ բնակարանի բնակչի ինքնազգացողությունը վատացել է, որի հետևանքով ընկել է բնակարանում և չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 1939 թվականին ծնված Իզոլդա Սաղոյանը, որին պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:






Facebook
Tweet This
Email This Post
