Մեր ֆուտբոլիստները` Իրանի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 18, 2011 10:00

Իրանի առաջնության 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վալերի Ալեքսանյանի և Լևոն Պաչաջյանի թիմը’ «Սանատ Նավթը», սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Շահինի» հետ’ 1:1 հաշվով:  Պաչաջյանն իր թիմի հիմնական կազմում է եղել և փոխարինվել է ավելացված ժամանակում, իսկ Ալեքսանյանը հայտավորված չի եղել այս հանդիպմանը:

Արարատ Առաքելյանի «Մեսը» սեփական հարկի տակ նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով հաղթել է «Պերսեպոլիսին»:  Առաքելյանն իր թիմի հիմնական կազմում էր և մասնակցել է ողջ հանդիպմանը: «Սանատ Նավթը» 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Մեսը» 8 միավորով 17-րդ տեղում է:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply