Հաննիբալները կերել են զբոսաշրջիկին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 8:10
Արկած որոնողը, որը բազմիցս է ճանապարհորդել ու եղել աշխարհի տարբեր անկյուններում, ամենայն հավանականությամբ, դարձել է մարդակերների զոհ, որոնց դյուրահավատ զբոսաշրջիկը հանդիպել է Հարավային ծովի կղզիներից մեկում:
40-ամյա հայտնի ծովագնաց, հաջողակ գործարար Շտեֆան Ռամինը, որը համարձակվել էր խարիսխ գցել ֆրանսիական Պոլինեզիայի կղզիներից մեկում, ճամփորդում էր իր սիրելիի` Հայկե Դորշի հետ: Շտեֆանը ուղեկցորդի հետ որսի է գնացել: Մի քանի ժամ հետո ուղեկցորդը մենակ վերադարձել է, կապկպել 37-ամյա Հայկեին ու բռնաբարել:
Հիմա ոստիկանությունը փնտրում է այն տղամարդուն, որը զբոսաշրջիկին տարել է հաննիբալների մոտ: Ի դեպ, ոստիկանությանը հաջողվել է գտնել խեղճի ոսկորները:






Facebook
Tweet This
Email This Post
