Կոմիի բնակիչը նույն խանութից 17 անգամ գողություն է կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2011 7:57

Ուխտայում բռնել են մի տղամարդու, որը պարբերաբար գողություն է կատարել միևնույն` տեխնիկայի մասնագիտացված  խանութից: Հանցագործը, ոստիկանության տվյալների համաձայն, խանութից ուղիղ 17 անգամ  գողություն է կատարել:

Նրան բռնել են հոկտեմբերի 11-ին, երբ նա առանց վճարելու արդեն հեռանում էր խանութից` սայլակով դուրս բերելով լուսանկարչական ապարատը: Պարզվեց, որ նա փորձում է միանգամից 3 ֆոտոխցիկ ու խաղասարք հանել: Գողոնի արժեքը գերազանցել է 57 հազար ռուբլին:

Ոստիկանությանը նա պատմել է, որ օգոստոսից է  սկսել իր «գործունեությունը». սկզբում վերցնում էր իրեն դուր եկած ապրանքը, դնում տոպրակի մեջ, իսկ դրամարկղում մի չնչին գումար վճարում, իսկ գողացված իրերը հետո վաճառում էր: Ընդհանուր առմամբ նա 550 հազար ռուբլու գողություն է կատարել: Հիմա տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասով ( «Գողություն»):

 

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply