Channel 4-ը փաստագրական հաղորդման համար մումիֆիկացրել է մի բրիտանացու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 7:37
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը նկարահանել է փաստագրական հաղորդում` Ալան անունով բրիտանացու մումիֆիկացման մասին. տղամարդը համաձայնել էր մահից հետո իր մարմինը տրամադրել փորձարարությանը:
Հաղորդման մեջ, որն այդպես էլ վերնագրված է`«Ալանի մումիֆիկացիան», գիտնականները պատմում են Թութանհամոն փարավոնի մամինը պահպանելու համար կիրառված բալզամացման տեխնիկայի մասին:
Ինչպես հայտնում են, բրիտանացու մարմինը մումիֆիկացումից ամիսներ անց պահպանում է նախնական վիճակը: Որքան հայտնի է, Ալանը անբուժելի հիվանդ է եղել, իսկ իր մամինն ուսումնասիրություններին տրամադելու մղումը պայմանավորված էր կյանքի օրոք եգիպտական մշակույթի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությամբ:
Հաղորդումն առաջինն է աշխարհում, որով ցուցադրվում է իրական բալզամացման գործընթացը` իրական հանգուցյալով: Փաստագրական ֆիլմը ցուցադրվելու է հոկտեմբերի 24-ին: Սա առաջին աղմկահարույց հաղորդումը չէ, որ նկարահանում է այս հեռուստաալիքը. 2002-ին նույն ալիքը հեռարձակեց սկանդալային համբավ ունեցող գերմանացի պաթոլոգանատոմ Գյունթեր հոն Հանգենսին` որը դիահերձում էր կատարում: Այն ժամանակ հաղորդման դեմ բազում բողոքներ եղան:






Facebook
Tweet This
Email This Post
