Դերասանուհի Սյուզան Սարանդոնը Հռոմի պապին նացիստ է անվանել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2011 7:15
Հայտնի դերասանուհի Սյուզան Սարանդոնը Նյու Յորքում կայացած կինոփառատոնի շրջանականերում կազմակերպված միջոցառման ժամանակ իր ելույթում Հռոմի Բենեդիկտ XVI անվանել է նացիստ:
Սարանդոնը, «Մեռյալն է գալիս» ֆիլմի համար ստանալով «Օսկար» մրցանակ, հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հռոմի պապին է ուղարկել ֆիլմի հիմքում ընկած սյուժեի մասին պատմող գրքի մի օրինակը: Նա նշել է, որ խոսքը նախորդ պոնտիֆիկի` Հովհաննես Պողոս II-ի մասին է, ոչ թե այս «նացիստի»:
Սարանդոնի գործընկեր Բոբ Բալաոնը, որը հարցազրույցն էր վարում, մեղմորեն նախատել է Սարանդոնին, սակայն դերասանուհին կրկին հայտարարել է, որ Բենեդիկտ XVI –ը նացիստ է: Հռոմի ներկայիս պապը` աշխարհիկ անունը Յոզեֆ Ռաթցինգեր, իսկապես էլ պատանության տարիներին եղել է երիտասարդական նացիստական «Հիտլերյուգենդ» խմբավորման անդամ: Նա այդ փաստը բացատրել է նրանով, որ Գերմանիայում շատ դեռահասներ ստիպված էին այդ կազմակերպություն ընդունվել:






Facebook
Tweet This
Email This Post
