Կամային հաղթանակ` Սերբիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 17, 2011 21:13

Սերբիայում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի 1-ին տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Ուելսի թիմի հետ: Հանդիպման սկզբնամասը շատ անհաջող էր մեր թիմի համար. 11-րդ և 29-րդ րոպեներին Գեթին Հիլը երկու գնդակ ուղարկեց մեր թիմի դարպասը: 40-րդ և 57-րդ րոպեներին նույն արդյունավետությամբ աչքի ընկավ Էդգար Հարությունյանը: Իսկ հանդիպման երկրորդ ավելացված րոպեին Վարդան Բակալյանի դիպուկ հարվածը հաղթանակ բերեց մեր թիմի 3:2 հաշվով:
Մյուս խաղում Սերբիայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց լիտվացիներին:
2-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 19-ին: Այդ օրը Հայաստանի ընտրանին կմրցի դաշտի տերերի հետ, մյուս զույգը կկազմեն Ուելսի և Լիտվայի թիմերը:


Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply