Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 17, 2011 20:32

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի եզրակացությունները, Հանրապետության ղեկավարը  որոշել է՝

Գագիկ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.

Կարինե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիա-զորությունները.

Էդուարդ Ամալյանին նշանակել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.

Ռուբեն Բունիաթյանին նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.

Սարգիս Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.

Գայանե Խաչատրյանին նշանակել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.

Լիլիթ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.

Դավիթ Հարությունյանին նշանակել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.

Արթուր Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արա-գածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.

Արմեն Չիչոյանին նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.

Էդգար Սեդրակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply