ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառում Նիդերլանդների Հերթոխենբոս քաղաքում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 17, 2011 19:38


Հոկտեմբերի 15-ին Նիդերլանդների Հերթոխենբոս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Ներկաների առաջ ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Խոսելով հայ ժողովրդի դարավոր երազանքի` անկախության ձեռքբերման եւ դրա խորհրդի  մասին` նա ներկայացրեց անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները, այն տնտեսական եւ քաղաքական դժվարությունները, որոնք կարողացավ հաղթահարել նորաստեղծ հանրապետությունը` գտնվելով շրջափակման եւ պատերազմական իրավիճակում, հայ ժողովրդի համախմբման ու միասնական պայքարի միջոցով: Կարեւորելով Սփյուռքում հայապահպանության խնդիրը, դեսպանը համայնքային կառույցի անդամներին կոչ արեց ուշադրության կենտրոնում պահել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության եւ հայերենով կրթությունն ապահովելու հարցերը:

Երեկոյի ընթացքում հայկական ազգային երգերի, երաժշտության եւ հայ պոետների բանաստեղծությունների կատարմամբ հանդես եկան համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները:

Երեկոն եզրափակեց «Կարոտ» պարային համույթը:

 

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply