Սմբատ Մարգարյանը երեք ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 10, 2009 12:13

Իսրայելի Էլիաթ քաղաքում անցկացվող ծանրամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեք բարձրագույն պարգևի արժանացավ Սմբատ Մարգարյանը: 56 կգ քաշային այս մարզիկը վերջին տարիներին վստահ մրցելույթներ է ունենում և բոլոր միջազգային մրցաշարերում էլ պարգևների է արժանանում: Նրանից սպասելիքները մեծ էին նաև այս անգամ: Եվ երիտասարդ մարզիկն արդարացրեց դրանք. նա պոկում վարժությունում, գլխից վեր պահելով 100 կգ-ոց ծանրաձողը, արժանացավ ոսկե պարգևի: Հրում վարժությունում էլ Մարգարյանը չունեցավ հավասարը՝ 135 կգ:

Երկամարտի արդյունքով (235 կգ) մեր երկրի ներկայացուցիչը նույնպես լավագույնն էր: Այսպիսով, երիտասարդ  մարզիկն իր հավաքածուն հարստացրեց ևս երեք մեդալով: Այս քաշային կարգում հայտավորված էր նաև Վարդան Կարապետյանը. երկամարտի 210 կգ արդյունքով նա բավարվեց 10-րդ տեղով:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply