Շվեյցարական կուսակցությունից գողացել են այծին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2011 18:00

Շվեյցարական ժողովրդական կուսակցությունից  (SVP) գողացել են այծին, որը հանդիսանում է այդ միավորման թալիսմանը, հաղորդում է World Radio Switzerland-ը:  Դեպքը մի քանի օր առաջ է կատարվել` ֆեդերալ  ընտրությունների նախօրեին:

Ցոտել անունով այծ-թալիսմանը ապրում էր շվեյցարական խորհրդարանի SVP կուսակցության պատգամավոր` Էռնեստ Շիբլիի տանը`  Ցյուրիխում: Նրա ասելով`  ինքը հայտնաբերել է կուսակցական զավակի կորուստը շաբաթ օրը`  հոկտեմբերի 15 –ին, երբ մտել է կենդանու բունը նրան կերակրելու:

Շիբլին նշում է , որ Ցոտելի անհետանալուց մի քանի ամիս առաջ նրա անունով սպառնալիքներով նամակ է ստացել, ինչը հանձնել է ոստիկանություն: Սակայն դա չի կանխել այծի առևանգումը:

SPV –ի անդամները  համոզված են, որ այծի կորուստը քաղաքական նշանակություն ունի, և Ցոտելը գտնվում է ժողովրդական կուսակցության հակառակորդների մոտ:

Այժմ կենդանուն փնտրում են իրավապահ մարմինները: Շվեցարական ԶԼՄ-ները նշում են , որ Ցոտելի առևանգումը իր  վրա է  վերցրել Հակաֆաշիստական շարժումը: Բայց դեռ ոստիկաններին չի հաջողվել գտնել Շվեցարիայի ժողովրդական կուսակցության թալիսմանի հետքը:

Ցոտելը  SPV –ի  խորհրդանիշն է  2007 թ.-ից:  Իսկ Շվեյցարիայի ֆեդերալ ընտրությունները հոկտեմբերի 23-ին են :

 

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply