Պարսից ծոցի երկրները միասնական արժույթ են ստեղծում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 8, 2009 18:37Դոլարն ու եվրոն կունենան ևս մեկ մրցակից. Արաբական պետությունների համագործակցության խորհրդի մասնակից 4 երկրներ` Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը եւ Քաթարը համաձայնագիր են ստորագրել ընդհանուր դրամական միավորի անցնելու մասին:
Բացի այդ, երկրները կստեղծեն միասնական արժութային խորհուրդ, որը և կվերահսկի համաձայնագրի կատարումը, այդ թվում` Պարսից ծոցի Կենտրոնական բանկի ստեղծման մասին կանոնադրությունը: Ենթադրվում Է, որ խորհուրդը կստեղծվի մինչև 2009 թ.-ի վերջը և կհաստատվի Էր Ռիադում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել Է մասնակցել արժութային միությանը: Պատճառը եղել էր Պարսից ծոցի Կենտրոնական բանկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղավորելու որոշումը:






Facebook
Tweet This
Email This Post
