Հուշարձանի բացման արարողություն Թբիլիսիի Հավլաբար թաղամասում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 17, 2011 17:24


Հուլիսի 14-ին Թբիլիսիի պատմական Հավլաբար թաղամասում` Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի մոտակայքում գտնվող պուրակում, տեղի ունեցավ «Միմինո» կինոնկարի հերոսներին եւ այդ ֆիլմի ռեժիսոր Գիորգի Դանելիային նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, խմբաքանդակի հեղինակ Զուրաբ Ծերեթելին եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ Կիկաբիձեն: Միջոցառմանը հավաքված հոծ բազմությանը շնորհավորեցին Թբիլիսիի սակրեբուլոյի /քաղաքային խորհրդի/ նախագահ Զաալ Սամադաշվիլին, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Հանդիսավոր արարողությանը պատվավոր հյուրերի թվում ներկա էր Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը:

Պարոն Արմեն Սանթրոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ Դիլիջանի քաղաքապետարանի որոշմամբ Վախտանգ Կիկաբիձեին շնորհվել է Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչում:

 

 

 

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply