Դեսպան Հրաչյա Աղաջանյանը իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագուհուն

Պաշտոնական, Օրվա լուր | | October 17, 2011 16:33


Հոկտեմբերի 14-ին Դանիայում` Ֆրեդենսբորգ պալատում, Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին:

Թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս հայտնեց, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը: Դանիայի Թագուհին խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին:

Պաշտոնական արարողությանը հետեւած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:

 

 

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply