Վ. Գասպարյան. Զինծառայողները՝ հարազատների հորդորներով անօրինական գործողությունների են դիմել, ինչի արդյունքում…

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 17, 2011 15:53

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ի սամաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է:

Երևանում տեղակայված զորամասում ծառայող զինվորները արդյո՞ք իրավունք ունեին գտնվել Սևանի ճանապարհին: Ու՞մ մեղքով է տեղի ունեցել խաղաղ պայմաններում ևս մեկ զինվորի կորուստը:

Panorama.am-ի հետ զրույցում, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Նախ, ցավակցում եմ ավտոպատահարից մահացած ժամկետային զինծառայող Էդմոն Ալեքսանյանի հարազատներին: Դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատև արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երևանի կայազորի տարածքից: Որպես կանոն, զինվորները կարճատև արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից»:

Նա նշեց որ տվյալ դեպքում, այդ զինվորները, հետևելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երևանի կայազորի տարածքից և ուղղություն վերցրել դեպի Սևան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել ավտոպատահարը:

«Կոչ եմ անում զինծառայողների ծնողներին և ազգականներին զերծ մնալ անհարկի միջամտություններից, որոնց հետևանքով խախտվում են զինվորական կանոնակարգերը` բոլոր անցանկալի հետևանքներով: Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների»,- ասաց փոխնախարարը:

Panorama.am

 

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply