Ավելի քան 20.000 այցելու անվճար այցելել են կենդանաբանական այգի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 17, 2011 15:26

Երևանի Կենդանաբանական այգու հիմանդրման 70-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 15-ին և 16-ին այգու տարածքում կազմակերպվել էին բազմաժանր տոնական միջոցառումներ, որոնց մասնակիցը կարող էր դառնալ այդ օրերին այգի այցելած յուրաքանչյուր ոք: Միջոցառումների կազմակերպիչների` Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ, տոնական միջոցառումների երկու օրերին անվճար էին մուտքը, պաղպաղակը, զովացուցիչ ըմպելիքներն ու փուչիկները: Առաջին օրվա առաջին այցելուները Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առաջինից յոթերորդ դասարանցիներն էին: Իսկ օրվա երկրորդ կեսից հետո ու հաջորդ օրն ամբողջությամբ այգու այցելուների շրջանակն ընդլայնվեց: 70-ամյա Կենդանաբանական այգին, առանց տարիքային սահմանափակման, երկու օր շարունակ հյուրընկալեց ինչպես երևանցիներին, այնպես էլ Հայաստանի մարզերից մայրաքաղաք ժամանած մանուկներին ու նրանց ծնողներին:

«Երևանի քաղաքապետրանի շնորհիվ այսօր ունենք ծաղկուն այգի. կենդանիներն ավելի պաշտպանված են ու խնամված: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էլ իր հերթին ամեն ինչ արել է, որ այգու հինադրման կապակցությամբ տոնակատարությունը մեր երեխաների համար իսկապես տոնական լինի»,- նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

Երևանի Կենդանաբնական այգին հիմնադրումից 70-տարի անց պատրաստվում է Նոր սկզբի և լինելու է ոչ միայն 1800 կենդանիների ցուցասրահ, այլ նաև բնապահպանական մշակույթ թելադրող կենտրոն. այստեղ ներդրվում է Եվրոպայի կենդանաբանական այգիների փորձը: Կենդանաբանները, կենսաբանները, բժիշկներն ու դիզայներները հրավիրվում են արտերկրից և իրենց փորձառությունն են ուսուցանում, որ Երևանի կենդանաբանական այգին էլ, շատ ավելի պատկերավոր-կրթական նաև կանչող-գրավիչ և հանգստի ու ժամանցի ակտիվ գոտի դառնա: «Այգին հայտարարում է նոր նախագծերի մասին՝ ոչ միայն զվարճալի, այլ նաև կրթական՝ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանման, կենդանիների և հայրենի բնության ճանաչողության բնույթի, նաև կենդանիների համար ազատավանդակներ են կառուցվում: Շնորհիվ Երևանի քաղաքապետարանի հատկացրած հավելյալ բյուջեի և ներգրաված ներդրումների՝ այգին պատրաստ է համարձակ ծրագրերի»,- նշել է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետական կուսացության համատեղ ակցիայի երկու օրերի ընթացքում  Երևանի կենդաբանական այգին ունեցավ ավելի քան 20.000 այցելու:

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply