Բերման են ենթարկել ձկան որսագողին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 17, 2011 15:14

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի և բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ծառայողները «Տոլորս» ջրամբարից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 36-ամյա մի տղամարդու` «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանությունից հաղորդում են, որ ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել են ձկներ և ձկնորսական ցանց:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 790 անգամ: