Հայտնի է դարձել Թուրքիան Եվրատեսիլում ներկայացնող մասնակիցը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 17, 2011 14:21

Թուրքիայում հայտնի է դարձել Եվրատեսիլ 2012-ի մասնակցի անունը։ Այս մասին գրել է թուրքական Milliyet  թղթակից Թոլգա Աքյըլդըզը՝ նշելով, որ նման արագ որոշումն իրեն համար անակնկալ էր։

«Եվրատեսիլ 2012-ին Թուրքիան կներկայացնի Աթիյե Դենիզը։ Նշում են, որ այս արագ որոշման մեջ դերակատարում է ունեցել Աթիյեյի հայրիկի հատուկ կապերը։ Եթե ինձ հարցնեք, ես կպատասխանեմ, որ Աթիյեն վաղուց էր վաստակել Եվրատեսիլ գնալու իրավունքը»,-նշել է Milliyet-ի թղթակիցը։

Նշենք, որ Թուրքիայում Եվրատեսիլի մասնակցին ընտրում է TRT պետական հեռուստաընկերության խորհուրդը, որը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։

 

News.am

 

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply