Եվրոպական 5 երկրներ գաղտնի ծրագիր են մշակել՝ Թուրքիա–ԵՄ բանակցային գործընթացը վերակենդանացնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 17, 2011 14:10

Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Իսպանիան և Իտալիան գաղտնի ծրագիր են մշակել, որով պատրաստվում են վերակենդանացնել փակուղային իրավիճակում հայտնված Թուրքիա–Եվրամիություն բանակցային գործընթացը։ Այս մասին գրում է թուրքական «Վաթան» օրաթերթը։

Ըստ թուրքական պարբերականի՝ այդ ծրագիրը կազմված է 3 կետից.

1. Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Իսպանիան և Իտալիան բոլոր հնաարվորին ջանքերը գործադրելու են Թուրքիայի հետ բանակցային գործընթացում նոր գլուխ բացելու համար։ Սա դիտվելու է որպես առաջին դրական քայլ։

2. Նախքան Կիպրոսը կստանձնի ԵՄ նախագահությունը, պետք է հնարավորին բոլոր ջանքերը գործադրվեն՝ 6 ամսվա ընթացքում կիպրական հիմնախնդիրը լուծելու համար։ Այլապես, խնդրի անլուծելիությունը բարդելու են կիպրացիների վրա։

3. Թուրքիային հանգստացնելու համար ուղերձ է հղվելու Անկարային այն մասին, որ ակնկալվում է՝ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը կտրականապես դեմ հանդես եկող Նիկոլա Սարկոզին կպարտվի 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններում և կհեռանա։ Այդպիսով, կվերանան Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին առկա մի շարք խոչընդոտներ»։

Tert.am

 

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply