Թուրքիայում «Emporio Armani»-ն թարգմանում են «Հայկական կայսրություն»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2011 14:00

Օրերս թուրքական «Taraf» (Թարաֆ) օրաթերթի սյունակագիր Ռոնի Մարգուլիեսը իր հոդվածում պատմել է Թուրքիայում տեղի ունեցած զավեշտալի մի դեպք: Ըստ Մարգուլիեսի` Թուրքիայի Ավշա կղզում հանգստանալու մեկնած մի քանի անձինք, ովքեր կրել են «Emporio Armani» գրությամբ վերնաշապիկներ, ձերբակալվել են հայամետ քարոզչություն անելու մեղադրանքով:

Բանը նրանում է, որ թուրքական մի քանի քաղաքներում, այդ թվում և Ավշա կղզում «Emporio Armani»-ին թարգմանում են «Հայկական կայսրություն»: Աշխարհահռչակ բրենդի անունը նույն կերպ են թարգմանել նաև վերոնշյալ գործով ոստիկանություն կանչված 3 թարգմանիչները:

Իր հոդվածում թուրք սյունակագիրը սարկազմով ներկայացնում է մեղադրյալների ցուցմունքը ոստիկանական բանժանմունքում, թե ինչպես են վերջիններս արդարանում, որ չեն ցանկացել հայամետ քարոզչություն անել և գնել են այդ հագուստը միայն այն պատճառով, որ «Emporio Armani»-ին աշխարհում հայտնի բրենդ է:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply