Ալեքսանդր Բերեզովսկին վերընտրվել է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 17, 2011 14:00

Երևանում տեղի ունեցավ ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը: Ներածական խոսքով հանդես եկավ նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին:

Երկու տարվա գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ ֆեդերացիայի գործկոմի անդամ, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը:Նա խոսեց հաջողությունների մասին: 21 -ամյա ընդմիջումից հետո, այս տարի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց  երևանցի Մհեր Մկրտչյանը:Ավելին, նա կրկնակի արծաթե դափնեկիր դարձավ երկու մրցաձևում:Սոլոյանը չմոռացավ նշել,որ ֆինանսների սղության պատճառով քիչ են մասնակցում միջազգային մրցաշարերի,որի հետևանքով տուժում է վարպետությունը:

Թվերի և փաստերի լեզվով խոսեց ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը:

«Հայաստան» ՄՄ  հեծանվային սպորտի ՄԴ տնօրեն Աշոտ Խաչատրյանն  իր ելույթում անդրադարձավ մասնագիտական որոշ հարցերի:

Միաձայն ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Բերեզովսկին:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply