Երևի պետք էր ավտովթարը. Նազիկ Ավդալյան
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 17, 2011 13:59
Ապրիլին ավտովթարից ծանր վիրավորված ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը երկու տարուց կվերադառնա մեծ սպորտ:
«Ցավում եմ ,որ չեմ կարող մասնակցել օլիմպիական խաղերին,բայց վստահ եմ հետագայում կլրացնեմ բաց թողածս»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց Նազիկը` ընդգծելով, որ դեռ վեց ամիս պետք է վերականգնողական կուրս անցնի: Հիմա մարզուհին վերադարձել է նախկին ապրելակերպին, բնակվում է Վանաձորում, սովորում իրավաբանական ֆաուլտետում և նախապատրաստվում իր հարսանիքին:
«Հարսանիքս հետաձգվեց իմ առողջական վիճակի պատճառով: Կարծում եմ` ձմռանը կամ տարվա սկզբին արդեն հաստատ կամուսնանամ», – նշեց նա:
Հարցին, թե չի խանգարի ամուսնությունը իր կարիերային, նա պատասխանեց. «Վստահաբար ոչ, ապագա ամուսինս նույնպես նախկին ծանրամարտիկ է, հիմա զբաղվում է իրավաբանությամբ և երբևէ չի խոչնդոտի իմ պարապմունքներին»:
Մինչև մեծ սպորտ վերադառնալը Նազիկ Ավդալյանը զբաղված է Վանաձորում աղջիկների համար մարզադպրոցի բացման նախապատրաստական աշխատանքներով:
«Հիմա Հայաստանում շատ աղջիկներ կան, որ կուզենան պարապել, բայց մարզադպրոցի պատճառով չեն պարապում: Ծնողները հաճախ չեն համաձայնում թույլ տալ աղջիկներին պարապել տղաների հետ, դրա համար կարծում եմ հիմա շատ կարևոր գործով եմ զբաղված»,- նշեց նա:
Բժիշկների խորհրդով այսօր մարզուհին ակտիվորեն չի մարզվում, այլ բավարարվում է միայն առավոտյան նախավարժանքով: «Մինչ օրս ծանրություն չեմ բարձացել:Ծնողներս թույլ չեն տալիս անգամ մի դույլ ջուր բարձրացնեմ»,- նշեց նա:
Չցանկանալով հիշել ավտովթարի մասին` Նազիկ Ավդալյանը նշեց, որ միշտ մտածել է, որ ինչ էլ լինի, դեպի լավը փոփոխության համար է, և այս դեպքն էլ բացառություն չէ: «Երևի այդպես էր պետք, որ եղավ, շատ դժվար շրջան եմ անցել, բայց հիմա ամեն ինչ հետևում է: Ինձ համար շատ կարևոր էր, որ բոլորը նախ ցավում էին ինձ համար, որպես մարդ, նոր միայն որպես ծանրամարտիկ: Այժմ սպասում եմ օլիմպիական խաղերին, որին պիտի մասնակցի մեր թիմը: Եվ Մելինեն, և Հռիփսիմեն շատ լավ մարզավիճակում են, և կարծում եմ` օլիմպիական խաղերին շատ լավ կմասնակցեն, ես սրտով իրենց հետ եմ», – հրաժեշտից առաջ ասաց մարզուհին:
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
