Երթուղային միկրոավտոբուսը Կոմիտասի պողոտայում մի կնոջ է վրաերթի ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 17, 2011 13:44

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, թիվ 78 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 14.30-ին, թիվ 58 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 83-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ին, «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 80-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Դիտվել է 821 անգամ: