«Ֆոլքսվագեն Պասսատ»-ը բախվել է 2 մեքենաների, ապա ծառին. 3 մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 17, 2011 13:36
Հոկտեմբերի 16-ին, ժամը 04.15-ին,  Չարենցի փողոցի թիվ 23 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան բախվել «Վոլվո» մակնիշի  մի բեռնատարի, ապա` աջ մայթեզրին կայանված  «Նիսսան Իքս Թրայլ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև` ծառին:
Պատահարի հետևանքով  «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը և 2 ուղևորները  տեղում մահացել են, իսկ բեռնատարի  վարորդը տեղափոխվել է  հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply