Ֆրանսիայի սոցիալիստներն ընտրել են նախագահի թեկնածուին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2011 13:55

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու է առաջադրվելու 57-ամյա Ֆրանսուա Հոլանդը: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Կուսակցական պրայմերիզի արդյունքներով, Հոլանդը ստացել է ձայների մոտ 56 տոկոսը, մինչդեռ նրա մրցակից Մարթին Օբրիին ընտրել են մասնակիցների 44 տոկոսը:

Նշենք, սա ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է: Ավելի վաղ`  հոկտեմբերի 9-ին կայացած առաջին փուլում,  թեկնածուներից և ոչ մեկին չէր հաջողվել հավաքել քվեների 50 տոկոսը:

Հատկանշական է, որ 61-ամյա Մարթին Օբրին Սոցիալիստական կուսակցության առաջնորդն է և 2007 թ-ին արդեն առաջադրվել էր նախագահական ընտրություններում`  պարտվելով գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին: Օբրին արդեն հայտարարել է, թե ընդունում է իր պարտությունը պրայմերիզում և պատրաստվում է սատարել Հոլանդի թեկնածությունը նախագահական ընտրարշավի ժամանակ: Փորձագետների գնահատմամբ, Ֆրանսուա Հոլանդը   նախագահական ընտրությունների ֆավորիտներից է, քանի որ ներկայումս իր վարկանիշով գերազանցում է գործող նախագահին:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կայանալու են 2012 թ-ի ապրիլին:

 

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply