Ամերիկացիները գողացել են կամուրջն ու հանձնել որպես մետաղի ջարդոն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2011 12:52

Փենսիլվանիայի Նորթ-Բիվերում բռնել են երկու եղբայրների, որոնք կամուրջ են գողացել:

24-ամյա Բենջամին ու 25-ամյա Ալեքսանդր Ջոնսերը 15,5 տոննա մետաղի դիմաց 5 հազար դոլար են ստացել:

Ալեքսանդրը երկրորդային հումքի իրացման  ընկերության աշխատակիցներին հայտարարել է, որ ինքը կամուրջն ապամոնտաժելու թույլտվություն ունի ու ցուցադրել է  կառույցի`   բջջային հեռախոսով կատարած լուսանկարները: Սակայն աշխատակիցները կասկածել են ու ոստիկանություն կանչել:

Այն փաստի մասին, որ մասնավոր սեփականություն համարվող  անտառակում գտնվող 15 մետր երկարությամբ ու 6 մետր լայնությամբ կամուրջը զոդման  սարքով կտրատվել է, հայտնի է դարձել գողությունից մի քանի օր հետո:  Այն վերականգնելու համար մոտավորապես 100 հազար դոլար կպահանջվի: Եղբայրների նկատմամբ քրեական գործ է հարուցվելու  մի քանի` մեծ վնաս պատճառելու, գողության, գողոնը թաքցնելու ու հանցավոր համաձայնության  գալու կետերով:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply