Միջնորդագիր ՀՀ քաղաքաշինության նախարարին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 17, 2011 12:37

Այսօր, «Շիրակ կենտրոնը» Գյումրու կիսակառույցներից մեկում բնակվող, բնակարան ստանալու շահառու ճանաչված անօթևանին, մինչև հաջորդ տարի Գյումրիում նախատեսված բնակարանամուտը, բնակարան հատկացնելու մասին միջնորդագիր է հղել ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին:

Այն ներկայացվում է ամբողջությամբ.

 

Հարգելի պարոն նախարար

 

Անօթևան Սուսաննա Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայումս մնացել է միայնակ, որդին և քույրը մահացել են: Նա հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակի 1 սենյականոց բնակարանի հավակնորդների 812-րդ հերթական համարում:

Սուսաննա Եղտիարյանը մեկ տարի է` ամառ-ձմեռ ապրում է կիսակառույց, դուռ, պատուհան և կտուր չունեցող շինության մեջ Թեև նա նախորդ շաբաթ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կողմից ճանաչվեց որպես շահառու, սակայն ինչպես գիտենք ընթացիկ տարում Գյումրիում բնակարանամուտ նախատեսված չէ, ուստի նա պարտադրված կլինի ևս մեկ ձմեռ գոյատևել այդ կիսակառույցում:
Պարոն նախարար

 

Մեր ունեցած տեղեկատվության համաձայն դեռևս նախորդ տարի Գյումրիում շահագործման հանձնված Մուշ-2 թաղամասում կան 5 հատ մեկ սենյականոց ազատ բնակարաններ, որոնք նախատեսում եք բաշխել բնակարանաշինության երկրորդ փուլով շահագործվելիք բնակարանների հետ միասին:

 

Առաջարկում ենք Մուշ-2 թաղամասի վերը նշված ազատ բնակարաններից որևէ մեկը բացառության կարգով հատկացնել, բառիս բուն իմաստով, փողոցում բնակվող Սուսաննա Եղտիարյանին, չսպասելով հաջորդ տարվա ընդհանուր բնակարանների բաշխման գործընթացին:

 

Կից ուղարկում եք լուսանկարներ:

Հարգանքով «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ`            Վահան Թումասյան

 

 

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply