Տրակտորիստ Հայկ Կարապետյանը տեղում մահացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 17, 2011 12:15

Հոկտեմբերի 14-ին`ժամը 21.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տրակտոր է շրջվել, և վարորդը մահացել է: Պարզվել է,որ Վարդենիկ գյուղին հարակից Չափա լեռան վրա, հարթեցման աշխատանքներ իրականացնելիս, ‘’Կամացու’’  մակնիշի տրակտորը շրջվել է և ընկել ձորը, ինչի հետևանքով տրակտորավար,1949 թվականին ծնված Հայկ Կարապետյանը տեղում մահացել է:

 

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply