Այրվել են անասնակերեր և խոտածածկ տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 17, 2011 12:13

Հոկտեմբերի 15-ին`ժամը 12.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում այրվում է տան ձեղնահարկ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ այրվում է խոտի դեզ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.26-ին, մարվել`13.40-ին:

Պ.Եղիազարյանի տան բակում այրվել է մոտ 5տ կուտակած անասնակեր:

Նույն օրը`ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.58-ին, մարվել`14.37-ին:

Այրվել է Ն.Աղաբաբյանին պատկանող 566 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.28-ին, մարվել`15.39-ին:

Այրվել է մոտ 3000 քմ մակերեսով բուսածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.15-ին, մարվել`23.10-ին:

Այրվել է Ս.Ավետիսյանին պատկանող անասնագոմի տանիքը` մոտ 200 քմ մակերեսով և այնտեղ կուտակած մոտ 3000 հակ անասնակեր:

Հոկտեմբերի 16-ին`ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի 57-րդ բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Արթուր Պալյակովին պատկանող բնակարանում այրվել է հեռուստացույց` տակդիրով: Տանտերը եղել է ոչ սթափ վիճակում: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները շմոլ գազից թունավորման նախանշաններով`1971 թվականին ծնված Պոլյակովին  տեղափոխել են ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը`ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունի-Գավառ ավտոճանապարհին՝ մատուռի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.50-ին, մարվել`18.00-ին: Այրվել է 0.5 հա խոտածածկ տարածք:

 

Նույն օրը`ժամը 15.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տուն է այրվում, կա տու­ժած:

Դեպքի վայր է մեկնել երկու  մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել`18.55-ին: Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Խ.Հովիկյանին պատկանող տան նկուղում գտնվող ավտոտնա­կում, տուժածներ չկան: Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի բնակիչները  ավտոտնակից դուրս են բերել ‘’Ռենջ Ռովեր’’ մակնիշի 27 ՍԼ 877 պետհամարանիշի  ավտոմեքենան` անվնաս վիճակում: Այրվել է նաև 300 հակ անասնակեր և 1 խմ աթար:

Նույն օրը`ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ագարակ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.46-ին, մարվել`02.00-ին:

Այրվել է  4տ կուտակված անաս­նա­կեր և 250 հակ:

Հոկտեմբերի 17-ին`ժամը 01.46-ին ահա­զանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղում կուտակված անասնակեր է այրվում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.52-ին, մարվել`07.10-ին:

Այրվել է Հ.Հարությունյանին պատկանող 500 հակ անասնակերը:

 

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply