Զոհվածները եղել են մոտ 20-25 տարեկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 17, 2011 12:10

Հոկտեմբերի 14-ին`ժամը 20.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում` Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտա­կան հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում ‘’ՎԱԶ 2106’’մակնիշի 68 ՕՏ 923 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է   ‘’ՎԱԶ 2107’’ մակնիշի 62 ՍՕ 770 պետհամարանիշի ավտոմեքենային:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ‘’ՎԱԶ 2106’’ մակնիշի ավտո­մեքենայի վարորդ,1947 թվականին ծնված Հայսեր Կիրակոսյանը և ուղևորներ`1953թվականին ծնված Էլմիրա Աղաբեկյանը և Իզաբելլա Ավետիսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երևան քաղաքի ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն:

Տուժածների  առողջական վիճակը գնահատվել է բավա­րար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել` 21.15-ին:

Վանիկ Հարությունյանին պատկանող ‘’ՎԱԶ 2107’’ մակնիշի  ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:

Հոկտեմբերի 15-ին`ժամը 19.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Կարեն Թարմենյանին պատկանող ‘’ՎԱԶ-2108’’ մակնիշի 06 ԼՕ 476 պետհամարանիշի  և Արմեն Զուևին պատկանող ‘’ԲՄՎ’’ մակնիշի  08 ՍՍ 086 պետհամարանիշի  ավտոմեքենաները,ինչի հետևանքով ‘’ՎԱԶ-2108’’ ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 1977 թվականին ծնված Կ.Թարմենյանը և ուղևոր,նույն գյուղի բնակիչ,1978թվականին ծնված Վալերի Նալբանդյանը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի հիվանդանոց, իսկ ‘’ԲՄՎ’’ ավտոմեքենայի ուղևորներ, Դիլիջան քաղաքի բնակիչ,1964 թվականին ծնված Անդրանիկ Մկրտչյանը և Լոռու մարզի  Անտառամուտ գյուղի բնակիչ,1989թվականին ծնված Վահե Համբարձումյանը ` Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հոկտեմբերի 16-ին` ժամը 04.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում 482 ԼՕ 68 պետհամարանիշի ծանր բեռնատար ավտոմեքենան (ֆուռ) բախվել է ‘’Ֆոլքսվագեն» մակնիշի 02 ՍՍ 256 պետհամարանիշի  ավտոմեքենային, ինչի հետևանքով ‘Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդ Գարիկ Հովհաննիսյանը, ուղևորներ` Հարութ Բարամյանը և ևս մի տղամարդ (ինքնությունը ճշտել չի հաջողվել) ստացած վնասվածքներից տեղում մահացել են: Զոհվածները եղել են մոտ 20-25 տարեկան:

Փրկարաները տուժածների դիերը դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

 

 

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply