Հռոմում անկարգությունների հետևանքով 2 մլն եվրոյի վնաս է հասցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2011 11:12

2 մլն եվրոյի վնաս է պատճառվել շաբաթ օրը Հռոմում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Շաբաթ օրը աշխարհի 82 երկրի 950 քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել կառավարության  վարած քաղաքականության ու ֆինանասական կառույցների  գործունեության դեմ:

Դրանցից ամենախոշորը Հռոմում է եղել. որոշ տվյալների համաձայն, քաղաքի փողոցներ է դուրս եկել ավելի քան 200 հազար մարդ. նրանք ավերել են ցուցափեղկերը, այրել ավտոմեքենաներ, խանութներ թալանել: Իսկ Իտալիայի պաշտպանության նախարարության շենքը հրդեհել են:

Ոստիկանությունը ցուցարարներին արցունքաբեր գազով է ցրել: Քաղաքապետ Ջանի Ալեմանոյի խոսքով, փողոցային անկարգությունների հետևանքով պատճառված  վնասը 2 մլն եվրո է կազմում, սակայն, դա նախնական ու ոչ ճշգրիտ թիվ է: Նա նշել է, որ Հռոմի անկարգություններն ավելի ավերիչ են եղել, քան եվրոպական մեկ այլ վայրում:

Ոստիկանության ու ցուցարարների բախումներից տուժել է 135 մարդ, որոնցից 105-ը ՆԳ աշխատակիցներ են:

 

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply