Մեքսիկայում «Ջովա» փոթորկի պատճառով 90 հազար մարդ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2011 10:57

Մեքսիկայի հարավ-արևելքում 10 խոշոր գետերից 6-ը դուրս են եկել ափերից: Դրան նպաստել են հորդառատ  անձրևները: Տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ:

Ինչպես հայտնում են Մեքսիկայի Ջրային պաշարների ազգային հանձնաժողովից, հոկտեմբերի առաջին կեսին Տաբասկոյում տեղումները հասել են  երեք ամսվա տեղումների նորմին:

Ջրի մակարդակը բարձրացել է 200մմ-ով, ինչը պատճառ է դարձել, որ  նահանգի 6 շրջան ջրի տակ անցնի:

Մոտավոր հաշվարկներով 90 հազար մարդ է տուժել:Կառավարությունը կարողացել է օգնություն ցուցաբերել 20 հազար մարդու, մինչդեռ տուժածների քանակը մի քանի անգամ ավելի է :

Մեքսիկայի վրա միանգամից գրոհել են «Ջովա» փոթորիկն ու արևադարձային քամիները: Փոթորկի պատճառով լրջորեն տուժել են Կոլիմա ու Հալիսկո նահանգները: Իշխանությունները հաստատել են տեղեկությունները  8 զոհի մասին, 6-ը անհետ կորած են համարվում: Ավերվել են նավահանգստային ու ճանապարհային ենթակառուցվածքներ, բնակելի  տներ ու ձեռնարկություններ, ոչնչացել են գյուղատնտեսական ցանքատարածքները:

 

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply