Չինաստանը պատրաստ է գնել Եվրոպան` ճգնաժամից փրկելու նպատակով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 17, 2011 9:52
Բրիտանական «Սանդի Թայմսը» հայտնում է Չինաստանի առաջարկած գաղտնի պլանի մասին, որն իբր հնարավորություն կստեղծի փրկել եվրոպական տնտեսությունը:
Կոմունիզմը պատրաստ է փրկել կապիտալիզմին` սակայն ոչ առանց փոխհատուցման: Խոսքը Եվրոպայում պետական փոխառությունների, ինչպես և տարբեր պետական սեփականության գնման մասին է:
Թերթի տվյալներով, հոկտեմբերի 15-ին Փարիզում տեղի ունեցած G-20 խմբի նիստին չինացիներն առաջարկել են ԵՄ 17 անդամների տնտեսության մեջ մեկ միլիարդ դոլար ներդրում կատարելու մասին: Պլանով նախատեսվում է Եվրամիության տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Չինաստանը ցանկանում է վստահ լինել, որ Եվրոպան կարող է գլուխ հանել սոցիալական ապահովության համակարգերի ֆինանսավորումից ու թոշակային վճարումներից: Փաստացի, Չինաստանն արդեն գործի է անցել. նախորդ շաբաթ չինական HNA ընկերությունը Աթենքի միջազգային օդանավակայանի համար աճուրդում ամենաբարձր գինն է առաջարկել:






Facebook
Tweet This
Email This Post
