100-ամյա պապիկը Տորոնտոյում մասնակցել է մարաթոնյան վազքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 17, 2011 9:32

Միացյալ թագավորության բնակիչը Գինեսի գրքում  տեղ է զբաղեցրել` մարաթոնյան վազքը հաջողությամբ ավարտելու համար: Ֆաուժա Սինեհը իրականացրել է իր վաղեմի երազանքը` նա դարձել է մարաթոնի ամենատարեց մասնակիցը, որը պաշտանական գրանցում է ստացել ռեկորդների գրքում: Ազգությամբ հնդիկ պապիկից 8 ժամ պահանջվեց  (6 ժամով ավելի մարաթոնյան վազքում  հաղթանակածից), որպեսզի ողջ վազքատարածքը  հաղթահարի: Նա վերջինն էր, որ հասավ եզրագիծ: Վազքով  զբաղվելու հետաքրքրությունը պապիկի մեջ 20 տարի առաջ կնոջ ու որդու ողբերգական մահից հետո է առաջացել: Նոր հոբին օգնել է նրան հաղթահարել վիշտն ու նախանձելի առողջության տեր դառնալ:

«Ես անսահման ուրախ եմ: Վերջապես իրականացավ իմ երազանքը: Դա նույնն է, թե ես կրկին ամուսնանամ»,- ասել է նա:

Նրա հաջորդ երազանքը 2012-ին Լոնդոնի օլիմպիադային մասնակցությունն է. պապիկն  ամբողջ հոգով ցանկանում է օլիմպական ջահի փոխանցման  էստաֆետի հանդիսավոր արարողության մասնակից դառնալ:

 

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply